«Անհարմար եմ զգում». Նիդեռլանդների թագաժառանգ արքայադուստրը հրաժարվել է 1,6 մլն եվրո տարեկան պետական նպաստից

10:12 • 12.06.21

Նիդեռլանդների թագաժառանգ արքայադուստր Ամալիան որոշել է հրաժարվել 1,6 միլիոն եվրոյի չափով տարեկան պետական նպաստից՝  համալսարանում սովորելու ընթացքում: Նա իր որոշման մասին հայտարարել է ուրբաթ Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռուտեին ուղղված նամակում, գրում է nos.nl-ն:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ 17-ամյա արքայադուստրը գերազանցությամբ ավարտել է ավագ դպրոցը: Դրանից առաջ նա հայտարարել էր, որ միջնակարգ կրթության դիպլոմ ստանալուց հետո ցանկանում է մեկ տարի ճանապարհորդել, այնուհետև ուսումը շարունակել համալսարանում:

18 տարեկանից նա, որպես Նիդեռլանդների գահաժառանգության շարքում առաջինը (իր հոր ՝ Ուիլեմ-Ալեքսանդր թագավորից հետո), իրավունք ունի 1,6 միլիոն եվրո պետական նպաստ ստանալ: Այս գումարից 300 եվրո հազարը մշտական եկամուտ է, յուրատեսակ աշխատավարձ, իսկ մնացած 1,3 միլիոն եվրոն ծախսերի փոխհատուցում է:

Վարչապետին ուղղված նամակում Ամալիան նշել է, որ իրեն անհարմար է զգում նպաստի համար, որը նա պետք է սկսեր ստանալ 2021թ. դեկտեմբերի 7-ից, «քանի որ դրա դիմաց առաջարկելու շատ քիչ բան ունի, և որ մյուս ուսանողների համար շատ ավելի դժվար է, հատկապես համաճարակի պատճառած այս անորոշ ժամանակներում»:

Վարչապետը պատասխան նամակում ասել է, որ «հասկանում է այս որոշումը և հարգում անձնական նկատառումները»: Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Նիդեռլանդներում թագավորական տոհմի ներկայացուցիչը հրաժարվում է իրեն հասանելիք նպաստից:


107.000 euro voor prinses Amalia in 2021, omdat ze in dat jaar 24 dagen 18  is | Show | AD.nl

«Անհարմար եմ զգում». Նիդեռլանդների թագաժառանգ արքայադուստրը հրաժարվել է 1,6 մլն եվրո տարեկան պետական նպաստից