ԱՄՆ-ում փոխհրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել. վիրավորների մեջ կան երեխաներ

10:53 • 12.06.21

ԱՄՆ Ջորջիա նահանգի Սավանա քաղաքում փոխհրաձգության հետևանքով երկու մարդ մահացել է, յոթը՝ վիրավորվել, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Վիրավորներից երկուսը գտնվում են կրիտիկական վիճակում: Տուժածների շարքում են նաև երկու երեք և 13-ամյա դեռահաս, որոնց վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում:

Ոստիկանությունը որոնում է կասկածյալներին, դեռևս չի հաղորդվում, թե որն է եղել փոխհրաձգության պատճառը:

ԱՄՆ-ում փոխհրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել. վիրավորների մեջ կան երեխաներ