Չինաստանում քիմիական նյութի արտահոսքի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել

10:49 • 12.06.21

Առնվազն ութ մարդ մահացել և ևս երեքը տուժել են Չինաստանի Գույչժոու նահանգի Գույյան քաղաքում քիմիական նյութի՝ մեթիլֆորմիատի արտահոսքի հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Չինաստանի CCTV հեռուստատեսությունը:

Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսքը տեղի է ունեցել քիմիական առևտրային ընկերություններից մեկի մոտ՝ մեթիլֆորմիատի լուծույթները տեղափոխելու ժամանակ:

Էկոլոգիական մոնիթորինգը ցույց է տվել, որ կատարվածից ժամեր անց օդի որակը միջադեպի հարակից շրջաններում արդեն համապատասխանում էր նորմային:

Չինաստանում քիմիական նյութի արտահոսքի հետևանքով առնվազն 8 մարդ է մահացել