Բրազիլիայի նախագահն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ դիմակ չկրելու համար տուգանվել է (լուսանկարներ)

13:05 • 13.06.21

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն նախօրեին Սան Պաուլո քաղաքում միացել է իր աջակիցների՝ հազարավոր մոտոցիկլավարների կազմակերպած հանրահավաքին և չնայած երկրի առողջապահության նախարարության՝ դիմակներ կրելու վերաբերյալ որոշմանը, պաշտպանիչ դիմակ չի կրել, որի համար ավելի ուշ տուգանվել է, հաղորդում է Associated Press-ը։

Բրազիլիայի նախագահը, որը մոտոցիկլետով ժամանել է Իբիրապուերա պարկ, աջակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարել է՝ «պատվաստված մարդիկ դիմակ կրելու կարիք չունեն»։

«Ով դեմ է այս խոսքերիս, նշանակում է՝ չի հավատում գիտությանը, քանի որ գիտությունն ասում է, որ եթե պատվաստված ես, չես կարող վիրուսով վարակվել»,- ասել է Բրազիլիայի նախագահը։

Ավելի ուշ տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բոլսոնարուն հասարակական վայրերում դիմակ կրելու վերաբերյալ քաղաքային որոշումը խախտելու համար տուգանվել է 110 դոլարով։

Բոլսոնարուն դիմակ չկրելու համար տուգանվել էր նաև մայիսին։

Նշենք, որ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսի հարցում որդեգրած դիրքորոշման համար բազմիցս հայտնվում է քննադատությունների թիրախում։

Brazil's Bolsonaro fined for maskless motorcyle rally - France 24Brazil's President Jair Bolsonaro, center, waves as he leads a caravan of motorcycle enthusiasts following him through the streets of the city, in a show of support for Bolsonaro, in Sao Paulo, Brazil, Saturday, June 12, 2021. (AP Photo/Marcelo Chello)a man standing in front of a crowd: The president wore a jacket with a patch showing his own face. Pic: APJair Bolsonaro wearing a microphone: Mr Bolsonaro says vaccinated people shouldn't have to wear a mask. Pic: APa group of police officers riding on the back of a motorcycle: Thousands of bikers took part - with the president at the front

Բրազիլիայի նախագահն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ դիմակ չկրելու համար տուգանվել է (լուսանկարներ)