Չինաստանում գազի պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել․ 144 մարդ հոսպիտալացվել է (լուսանկարներ)

10:49 • 13.06.21

Այսօր Չինաստանի Հուբեյ նահանգի Շիյան քաղաքում բնական գազի պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, 144-ը հոսպիտալացվել է, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով գրում է CNN-ը։

Ըստ հաղորդման՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 6։30-ի սահմաններում՝ Չժանվան շրջանի բնակելի համալիրի տարածքում, որտեղ գտնվել է սննդի մեծ շուկա։ Պայթյունի ալիքը մոտ 40 կրպակ է ավերել։

Ինչպես նշում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, պայթյունի պահին շուկան արդեն աշխատելիս է եղել։ Փրկարարները կարողացել են փլատակների տակից դուրս բերել 144 մարդու, նրանք բոլորը հոսպիտալացվել են։ 37 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 11-ը զոհվել են:

Վթարի պատճառը բացահայտելու համար տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել։

В Китае на рынке взорвался газ: 11 жертв и 144 пострадавших -  Korrespondent.netМощный взрыв разрушил рынок в Китае: погибли не менее 11 человек // НТВ.Ru

Չինաստանում գազի պայթյունի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել․ 144 մարդ հոսպիտալացվել է (լուսանկարներ)