G7-ի ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի ծագման հարցը
G7 խմբի երկ երների ղեկավարները բրիտանական Կարբիս-Բեյում անցկացվող գագաթնաժողովին քննարկել են նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման հարցը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՀԿ նախագահ Թեդրոս Գեբրեսիուսը:
«Մենք կարծում ենք, որ բոլոր վարկածները պետք է քննարկվեն, և մենք պետք է երկրորդ փուլին անցնենք, որպեսզի կորոնավիրուսի ծագումը գործնականում պարզելու գործընթաց սկսվի»,- ասել է Գեբրեսիուսը:
Նա նշել է, որ հիվանդության բարդացման հետևանքով մինչ այժմ 3.75 միլիոն մարդ է մահացել՝ շեշտելով, որ հիվանդության ծագումը հայտնաբերելու միջոցով պետք է թույլ չտրվի դրա կրկնությունը:
Այս տարվա մայիսի վերջին ԱՀԿ-ն հայտարարել էր, որ կազմակերպության փորձագետները պատրաստում են վիրոսւի ծագման վերաբերյալ հետազոտությունների երկրորդ փուլը սկսել:










