Կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր տվել ենք քարտեզներից, գերիների վերադարձի դադարից հետո դադարեցրել ենք, պատրաստ ենք իրենց թիկունքի բոլոր ականադաշտերի քարտեզները տալ. Փաշինյան

13:24 • 13.06.21

Չեմ բացառում, որ կան ուժեր, որոնք ամենատարբեր խոչընդոտներ են հարուցել այս ընթացքում, որ սառեցվի գերիների վերադարձը, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալու նկատառումով: Այս մասին Աբովյան քաղաքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Մեկ ռեգիոնի քարտեզ ենք տվել, ընդ որում, ցավոք սրտի, ասեմ՝ այդ ականադաշտերը մեզ և իրանց չեն բաժանում իրարից, դա ադրբեջանցիների թիկունքում է: Դեռ դեկտեմբերին կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր թվերով տվել ենք էդ քարտեզներից, երբ հասկացել ենք, որ իրենք դադարեցնում են գերիների վերադարձը, մենք էլ ենք դադարեցրել: Մենք պատրաստ ենք իրենց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ, բայց մեր հանրությունը չի հասկանա, որ մենք գերիներ ունենալու պարագայում միակողմանի վերադարձնենք»,- ասել է Փաշինյանը և հավելելց, որ այդ կառուցողականության առաջին քայլը երևաց, երբ իրենք մոլորված զինվորին վերադարձրին:

 

Կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար փոքր-փոքր տվել ենք քարտեզներից, գերիների վերադարձի դադարից հետո դադարեցրել ենք, պատրաստ ենք իրենց թիկունքի բոլոր ականադաշտերի քարտեզները տալ. Փաշինյան