Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին խախտել է թագավորական արարողակարգը (լուսանկարներ)

16:29 • 13.06.21

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլ Բայդենի հետ G7-ի («Մեծ Յոթնյակ») երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին ժամանել է ավելի ուշ, քան Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, գրում է Daily Star-ը։

Ինչպես նշում է պարբերականը, թագավորական արարողակարգի համաձայն՝ թագավորական ընտանիքի անդամները միջոցառմանը պետք է ժամանեն վերջինը և հեռանան առաջինը, այսինքն՝ բրիտանական Քորնուել քաղաքում մատուցված ընթրիքին հրավիրված բոլոր հյուրերը պետք է ներկայանային նախքան 95-ամյա միապետի ժամանումը։

Սակայն Բայդենն ու նրա կինն ընթիքին ներկայացել են Էլիզաբեթ 2-րդի, Ուելսի արքայազն Չարլզի և նրա կնոջ, ինչպես նաև թոռան՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի ժամանումից րոպեներ անց։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, ամերիկացի առաջնորդի ուշացումը չի ազդել Մեծ Բրիտանիայի թագուհու տրամադրության վրա: Նա ջերմորեն զրուցել է հյուրերի, այդ թվում ՝ Բայդենի և նրա կնոջ հետ։

Another angle showed the Queen beaming as she spoke to the US President and First Lady. Boris Johnson is seen standing nearbyjoe biden royal protocol queen meeting g7 summit cornwall royal family newsjoe biden royal protocol queen meeting g7 summit cornwall royal family news

Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին խախտել է թագավորական արարողակարգը (լուսանկարներ)