Ամերիկյան կողմը որոշել է Բայդեն-Պուտին հանդիպմանը կոշտ մոտեցմամբ հանդես գալ. NBC

06:21 • 13.06.21

Ամերիկյան կողմը Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպմանը մտադիր է կոշտ մոտեցում ցույց տալ ռուսական կողմին՝ ի տարբերություն նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է NBC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի՝ ամերիկյան կողմը նպատակ ունի Բայդեն-Պուտին հանդիպման ժամանակ հասկացնել տալ, որ Բայդենը, ի տարբերություն Թրամփի բարիդրացիական մոտեցման, կոշտ ազդանշաններ է փոխանցում Պուտինին: Սպիտակ տանը հույս ունեն, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ մի քանի օր հանդիպումներից ու քննարկումներից հետո Պուտինի հետ հանդիպման գնալը Մոսկվային ցույց կտա Ռուսաստանի դեմ «միասնական ճակատի» առկայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձագետները ամերիկյան վարչակազմին զգուշացրել են, որ Պուտինի հետ համատեղ ասուլիսը Բայդենի համար ռիսկային կարող է լինել, և արդեն հայտնի է, որ նախագահները առանձին ճեպազրույցներով են հանդես գալու:

 

Ամերիկյան կողմը որոշել է Բայդեն-Պուտին հանդիպմանը կոշտ մոտեցմամբ հանդես գալ. NBC