«Սա մրցույթ չէ». Բայդենը բացատրել է Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսից հրաժարվելը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է հունիսի 16-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում կայանալիք բանակցություններից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիս հրավիրելուց հրաժարվելը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սա մրցույթ չէ, թե ով ավելի լավ հանդես կգա»,- բացատրել է նա «Մեծ յոթնյակ»-ի (G7) գագաթնաժողովից հետո:
Բայդենի խոսքով՝ մամուլի ասուլիսում նա մտադիր է հստակ նախանշել Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման պայմանները:
Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ հանդիպման ընթացքում ինքը ցանկանում է քննարկել «Ռուսաստանի պահվածքը», որը, ըստ ԱՄՆ-ի, «չի համապատասխանում միջազգային իրավունքին»: Միևնույն ժամանակ, նա շեշտել է՝ ԱՄՆ-ն կոնֆլիկտ չի փնտրում Մոսկվայի հետ։ Բայդենի վստահեցմամբ՝ ինն իր ռուս գործընկերոջ հետ: կխոսի «շատ ուղիղ»։
Հիշեցնենք՝ ուրբաթ հայտնի էր դարձել, որ Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովից հետո Բայդենը միայնակ կխոսի մամուլի հետ: Ինչպես նշել է Սպիտակ տան խոսնակը, այս ձևաչափը համարվում է «ամենահարմարը»: Կրեմլը հաստատել էր, որ առաջնորդները առանձին հանդես կգան: Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ «ամենայն հավանականությամբ, դա ամերիկյան նախագահի պրակտիկան է»։










