Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 486 000-ը. RT

05:36 • 13.06.21

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 17 374 818-ի, հաղորդում է RT-ն:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 486 000 մարդ:

Նախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 78 700 նոր դեպք է գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 175 միլիոնը:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:

Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 486 000-ը. RT