Օդում կախված նորություններ կան, որ իշխող դավաճանական խունտան երկարաձգում է գերիների վերադարձի հարցը՝ մոտեցնելով այն ընտրական գործընթացին․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

12:17 • 13.06.21

Փառք Աստծո, որ տղաները վերադարձել են, սակայն դիվանագիտական առումով շարունակում է ձախողումը, քանի որ գերիների վերադարձը սահմանված է նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց՝ սա դիվանագիտական տեսանկյունից հաղթանակ չէ։ «Ականապատված դաշտերի քարտեզների փոխանցումը հնարավորություն կտա Ադրբեջանին շատ ավելի արագ ռազմական ամրություններ կառուցել այդ տարածքներում։ Մամուլում օդում կախված նորություններ կան, որ իշխող դավաճանական խունտան երկարաձգում է գերիների վերադարձի հարցը՝ մոտեցնելով այն ընտրական գործընթացին, նույնիսկ ես՝ երեք տարի շարունակ սրանց արմատական ընդդիմություն հանդիսած մարդս, հույս ունեմ, որ իրենց երակներում գոնե մի քանի կաթիլ հայի արյուն մնացել է և այս տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա։

Հայկ Մամիջանյանը նշեց, որ պատերազմի օրերին պատգամավորները Արցախ գնալու համար օրապահիկ, գիշերակաց էին ստանում ԱԺ բյուջեից, 40 միլիոն դոլար պարգևավճար է եղել պատերազմի ընթացքում։

«Երբ անշեղորեն ամեն օր քովիդի թվերը նվազում են, կառավարությունը չզեկուցվող որոշմամբ՝ 750 միլիոն դրամ հատկացնում է քովիդի տնտեեսական հետևանքների դեմ պայքարի համար»,-ասաց նա և նշեց, որ իշխանության գործելաոճը հաշվի առնելով՝ հակված են համարելու, որ այս գումարը տնօրինվելու է որպես ընտրակաշառք։

Օդում կախված նորություններ կան, որ իշխող դավաճանական խունտան երկարաձգում է գերիների վերադարձի հարցը՝ մոտեցնելով այն ընտրական գործընթացին․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)