ԱՄՆ Օհայո նահանգում անհայտ անձի արձակած կրակոցներից 3 մարդ է սպանվել, 4-ը՝ վիրավորվել

06:42 • 13.06.21

ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում անհայտ անձի արձակած կրակոցներից երեք մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել, հաղորդում է ТАСС-ը:

Մեկ մարդ մահացել է տեղում՝ ստացած հրազենային վիրավորումից: Վեց մարդ հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել:

Կատարվածի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Վերջին ժամերին ԱՄՆ-ում ևս երկու նման դեպք է գրանցվել՝ Չիկագոյում՝ 1 զոհ, 9 վիրավոր, և Տեխասում՝ 14 վիրավոր:

 

ԱՄՆ Օհայո նահանգում անհայտ անձի արձակած կրակոցներից 3 մարդ է սպանվել, 4-ը՝ վիրավորվել