«Ավելի ճշգրիտ է, քան ՊՇՌ թեստը»․ բրիտանական ընկերության ստեղծած սարքը 15-30 րոպեում կարողանում է հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց (լուսանկարներ)

14:40 • 14.06.21

Բրիտանական RoboScientific ընկերության կողմից ստեղծված կորոնավիրուսի հայտնաբերման ճշգրիտ զգայակը (սենսոր) ընդամենը 15 րոպեում կարողանում է հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց, հաղորդում է New York Post-ը։

Ինչպես նշվում է, սարքը կորոնավիրուսով վարակվածներին կարողանում է տարբերակել հիվանդության ժամանակ «նրանց մաշկի կամ շնչառության բույրից», ինչից հետո միանում է հատուկ ազդանշանային համակարգը։

Նշվում է, որ ճշգրիտ զգայակը վարակակիրներին հայտնաբերում է առավելագույնը 30 րոպեում։

Այս ամիս բրիտանացի գիտնականները սարքի արդյունավետությունը պարզելու համար փորձարկել են այն։ Ստացված տվյալները վկայում են՝ էլեկտրոնային սարքը 98-ից մինչև 100 տոկոս ճշգրտությամբ կարողանում է հայնաբերել վարակակիրներին։

Ընդ որում, այն ավելի ճշգրիտ է, քան ՊՇՌ թեստերը։

Covid alarm: UK scientists develop gadget that sniffs out Covid-19 - Times  of IndiaScientists create ceiling-mounted covid sensor; ITV News Anglia

«Ավելի ճշգրիտ է, քան ՊՇՌ թեստը»․ բրիտանական ընկերության ստեղծած սարքը 15-30 րոպեում կարողանում է հայտնաբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց (լուսանկարներ)