Երկար զրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ. Մակրոն

18:27 • 14.06.21

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ երկար զրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ ես երկարատև առանձնազրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ` պարզությամբ, հարգանքով և պահանջով առաջ շարժվելու համար»,-գրել է Մակրոնը իր թվիթերյան էջում:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ մտադիր է բանակցություններ վարել իր թուրք գործընկերոջ հետ` նրա հետ քննարկելու համար ՆԱՏՕ-ում դաշնակիցների «վարքի կանոնները», ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:





Երկար զրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ. Մակրոն