Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի 120-ից ավելի ներկայացուցիչ այցեցել է Ակնա (Աղդամ) (լուսանկարներ)
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ դիվանագիտական կորպուսի 120-ից ավելի ներկայացուցիչ այցեցել է Լեռնային Ղարաբաղ` Ակնա (Աղդամ), որը 44-օրյա պատերազմի ավարտի արդյունքներով` այժմ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Նա նշել է, որ պատերազմի ավարտից հետո Ակնայում վերակառուցման աշխատանքներ են սկսվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։












