Բայդենը շփոթել է Լիբիան և Սիրիան. նախագահի խորհրդականը պարզաբանում է տվել

11:44 • 14.06.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցության հույս ունի օրինակ` Լիբիայում: Նախագահը վրիպակը թույլ է տվել «Մեծ յոթնյակ»-ի (G7) գագաթնաժողովում ելույթ ունենալիս:

«Այսպիսով, հուսով եմ` մենք կկարողանանք համագործակցել Ռուսաստանի հետ օրինակ` Լիբիայում»,-ասել է Բայդենը` իրականում նկատի ունենալով Սիրիան:

Այնուհետև Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը լրագրողի խնդրանքով պարզաբանել է` արդյոք նախագահն իսկապես նկատի ուներ Լիբիան:

«Նա նկատի ուներ Սիրիան»,-ասել է Սալիվանը:

 

 

Բայդենը շփոթել է Լիբիան և Սիրիան. նախագահի խորհրդականը պարզաբանում է տվել