Ներկայիս Թուրքիայի տարածքում կնոջ 1800 տարվա արձան է հայտնաբերվել (լուսանկար)

12:14 • 14.06.21

Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում (Զմուռնիա) հայտնաբերվել է 1800 տարվա վաղեմության կնոջ հունական արձան, հայտնում է Greek City Times թերթը՝ հղում տալով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության պեղումների վարչության թվիթերյան գրառմանը։

Վարչությունը տեղեկացրել է, որ արձանը հայտնաբերվել է Իզմիրի Թորբալի շրջանում գտնվող հնագույն Մետրոպոլիս քաղաքում, և նշել, որ պեղումները 2021 թվականի ընթացքում կշարունակվեն։

Մետրոպոլիսը եղել է Պերգամոնի հելլենիստական թագավորության մի մասը և այդ ժամանակահատվածում հասել մշակութային և տնտեսական կյանքի գագաթնակետին: Այստեղ է եղել նաև պատերազմի աստված Արեսին նվիրված տաճարը, որը տարածքում գտնվող 2 նմանատիպ տաճարներից մեկն է եղել։

Turkey says ready for dialogue to improve relations with Greece

Ներկայիս Թուրքիայի տարածքում կնոջ 1800 տարվա արձան է հայտնաբերվել (լուսանկար)