«ՆԱՏՕ-ն համակարգված կդիմակայի Չինաստանին, բայց «սառը պատերազմ» չի սկսի նրա դեմ». Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի 30 երկրների պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կհայտարարի Չինաստանին համակարգայնորեն դիմակայություն սկսելու մասին, բայց «սառը պատերազմ» չի սանձազերծի Պեկինի դեմ:
Հունիսի 14-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի գագաթնաժողի բացումից առաջ, տեղեկտացնում է «Արմենպրես»-ը:
«ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայել Չինաստանի կողմից անվտանգության մարտահրավերներին, ուստի դաշինքն առաջին անգամ կհայտարարի Չինաստանի նկատմամբ միասնական դիրքորոշման մասին»,- ընդգծել է նա:
Ստոլտենբերգը հավելել է, որ դաշինքը «մտադիր չէ «սառը պատերազմ» սկսել ՉԺՀ-ի դեմ և պատրաստ է նրա հետ համագործակցության» այն հարցերի շուրջը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ներառյալ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը:










