Նովոսիբիրսկի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդիկ են տուժել (տեսանյութ)

18:59 • 14.06.21

Նովոսիբիրսկում այրվում է Գուսինոբրոդսկոյե մայրուղու վրա գտնվող լցակայանը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ մարզային մարմնի մամուլի ծառայությունից, գրում է «Կոմերսանտ» պարբերականը: 

Ըստ փրկարար ծառայության, միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամը 7-ի մոտակայքում. վառելիքով տարաները թռել են օդ, պայթյունից առաջացած ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետր հեռավորությունից: 7 րոպե անց դեպքի վայրում են եղել առաջին մարտական հաշվարկները: Հրդեհին, որի տարածքը մոտ 500 քմ է, տրվել է բարդության 3-րդ աստիճան: Դեպքի վայրում տեղակայվել է հրդեհաշիջման շտաբ: Ըստ փրկարարների՝ մարումը բարդանում է գազի բալոնների ու վառելիքով տարաների անդադար պայթյուններից, ինչպես նաև խիտ ծխից:

Դեպքի վայր են բերվում հրշեջ տեխնիկայի լրացուցիչ ուժեր: Դրանց անխոչընդոտ անցումն ապահովում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք արգելափակել են երթևեկությունը հարակից փողոցներում:

Ըստ փրկարար ծառայության  նախնական տվյալների՝ դեպքի հետևանքով 6 մարդ է տուժել: Նրանց թվում է 2 հրշեջ, որոնք առաջիններից են, որ ժամանել էին դեպքի վայր: 4 տուժած այրվածքներով հոսպիտալացվել է հիվանդանոցներում:

Նովոսիբիրսկի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդիկ են տուժել (տեսանյութ)