«Մենք որևէ մեկին սպանելու սովորություն չունենք». Պուտինը պատասխանել է Նավալնիի դեմ ենթադրյալ մահափորձի մասին հարցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան NBC-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալիի ենթադրյալ թունավորման դեպքին:
Պատասխանելով հարցին առ այն, թե արդյոք Նավալնիին սպանելու կարգադրություն է տվել, Պուտինն ասել է.«Մենք որևէ մեկին սպանելու սովորություն չունենք»:
Անդրադառնալով ներկայում անազատության մեջ գտնվող Նավալնիի նկատմամբ բանտում վերաբերմունքին` ՌԴ նախագահն ասել է, որ այնտեղ նրան կվերաբերվեն այնպես, ինչպես վերաբերվում են մյուս կալանավորներին:
Միևնույն ժամանակ նա չի երաշխավորել, որ Կրեմլի ակտիվ քննադատը բանտից ողջ դուրս կգա:
«Գիտեք այդպիսի որոշումները նախագահը չի կայանացնում»,-ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել էր։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ Այնուհետև նրան տեղափոխել էին բեռլինյան Charite հիվանդանոց, որի բժիշկները հաստատել էին Նավալնիի թունավորված լինելը։










