Տեխասում ավտոմրցարշավի մասնակցող մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, տուժել է 29 մարդ (տեսանյութ)

11:46 • 14.06.21

Ամերիկյան Տեխաս նահանգում ավտոմրցարշավի մասնակցող մեքենան մեծ արագության տակ մխրճվել է ամբոխի մեջ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ սոցցանցերում հրապարակելով միջադեպի տեսանյութը:

Էլ Պասո շրջանի շերիֆը հայտնել է, որ առնվազն 8 մարդ հոսպիտալացվել է, երեքը գտնվում են ծանր վիճակում:

Հաղորդվում է, որ մրցումներին մասնակցող մեքենաներից մեկն անհայտ պատճառներով դուրս է եկել մայրուղուց, ուղղվել հանդիսատեսի կողմն ու ևս 3 մեքենա վնասել:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ տուժել է 29 մարդ:

 

Տեխասում ավտոմրցարշավի մասնակցող մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, տուժել է 29 մարդ (տեսանյութ)