«Շոփ ամառ». Visa Gold 50,000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500,000 ՀՀ դրամ գումարով  վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից

17:53 • 15.06.21

Արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարող հաճախորդների համար Ամերիաբանկը սկսում է անչափ ամառային «Շոփ ամառ» գովազդային վիճակախաղը:

Այն ֆիզիկական անձ հաճախորդները, որոնք Ամերիաբանկի Visa քարտով ս․թ. հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ  արտերկրի օնլայն խանութներից կկատարեն 5 և ավելի գործարք` 50,000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին և հաղթելու հետևյալ նվերներից մեկը.

- 100 հատ Visa Gold վճարային քարտ` յուրաքանչյուրը 50,000 ՀՀ դրամ գումարով 

- 5 հատ Visa Platinum վճարային քարտ` յուրաքանչյուրը 500,000 ՀՀ դրամ գումարով 

Վիճակահանությունը կիրականացվի Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ։ Վիճակախաղի արդյունքներով հաղթող կճանաչվեն այն հաճախորդները, որոնց` Բանկում գրանցված էլեկտրոնային հասցեին ուղարկվող անհատական կոդերը վիճակահանության սկզբունքով կընտրվեն Google Number Generator-ի միջոցով: Արդյունքները կհրապարակվեն Ամերիաբանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում մինչև 2021թ. հոկտեմբերի 15-ը, ժամը 23:59:

«Շոփ ամառ» գովազդային վիճակախաղի մասնակցության կանոններին և պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


«Շոփ ամառ». Visa Gold 50,000 ՀՀ դրամ գումարով և Visa Platinum 500,000 ՀՀ դրամ գումարով  վճարային քարտեր ստանալու հնարավորություն Ամերիաբանկից