«Այդ թեման առաջնահերթություն է»․ Շվեյցարիայի նախագահը կարևորել է ԼՂ-ում հրադադարի հաստատման հարցում Ռուսաստանի դերը և հույս հայտնել Պուտինի հետ խոսել այդ թեմայի շուրջ

21:46 • 15.06.21

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը կարևորել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման հարցում Ռուսաստանի դերը՝ հայտարարելով, որ ակնկալում է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վաղը կայանալիք հանդիպման ժամանակ խոսել այդ թեմայի շուրջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հրադադարը, որը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, տեղի է ունեցել Ռուսաստանի շնորհիվ»,- ասել է Պարմելենը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այդ թեման առաջնահերթություն է։ Մենք դա ներառել ենք մեր վաղվա օրակարգում և լիահույս ենք՝ հանդիպման ընթացքում կքննարկվի այդ հարցը»,- իր հերթին, հավելել է արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Ինյացիո Կասիսը։

Սպասվում է, որ Պուտինը և ռուսական պատվիրակության անդամները հունիսի 16-ին Բայդենի հետ հանդիպումից հետո կբանակցեն շվեյցարական կողմի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ժնևում, որտեղ վաղը՝ հունիսի 16-ին, կկայանա նրա և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

«Այդ թեման առաջնահերթություն է»․ Շվեյցարիայի նախագահը կարևորել է ԼՂ-ում հրադադարի հաստատման հարցում Ռուսաստանի դերը և հույս հայտնել Պուտինի հետ խոսել այդ թեմայի շուրջ