Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև սահմանը կհսկեն արհեստական բանականությամբ ռոբոտները

14:09 • 15.06.21

Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ի հետ սահմանի շրջանում կտեղակայի ինքնաուսուցվող ռոբոտներ՝ համալրված ամենաարդիական տվիչներով և արհեստական բանականությամբ: Հունիսի 15-ին այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի Պաշտպանական գնումների պետական գործակալությունը (DAPA), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ 2,5 միլիոն դոլար արժողությամբ առաջին երկու սահմանապահ-ռոբոտները պլանավորվում է ապառազմականացված գոտու հարավային կողմից տեղակայել այս տարվա հոկտեմբերին: Երեք ամսվա ընթացքում դրանք կաշխատեն փորձնական ռեժիմով, ինչից հետո կընդունվի ոոշում դրանց զանգվածային օգտագործման մասին: Հաղորդվում է, որ ռոբոտները կտեղաշարժվեն հատուկ ռելսերով՝ վայրկյանում մինչև հինգ մետր արագությամբ և հերթապահություն կանեն շուրջօրյա:

Սարքերը համալրված են բարձր լուծաչափի թեքվող-պտտվող խցիկով և արդի սենսորներով: Ռոբոի արհեստական բանականությունն ինքնուրույն կվերլուծի խցիկի ձայներն ու պատկերը և կտեղեկացնի օպերատորին կասկածելի ակտիվություն հայտնաբերելու դեպքում: Համակարգն ունակ է ինքնուսուցման, և սպասվում Է, որ ժամանակի ընթացքում դրա աշխատանքը կդառնա ավելի արդյունավետ:

Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև սահմանը կհսկեն արհեստական բանականությամբ ռոբոտները