Էրդողանը ժամանել է Շուշի (լուսանկարներ)

15:34 • 15.06.21

Լեռնային Ղարաբաղի`  ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում տեղի է ունեցել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, հայտնում է  minval.az-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել Էրդողանի` հունիսի 15-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի կատարելիք այցի ծրագիրը: 

Ադրբեջանի նախագահի հետ դեմառդեմ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:

«Պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շուշիում հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանի նախագահի հետ դեմառդեմ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն»,-«ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Բաքվում դիվանագիտական աղբյուրը:  

Դրանից հետո Թուրքիայի նախագահը զբոսնելու է Շուշիում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:

Այցի շրջանակում այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և դրանց հետագա խորացումը:

Нет описания.Нет описания.

Էրդողանը ժամանել է Շուշի (լուսանկարներ)