Չինաստանն արձագանքել է ՆԱՏՕ-ի հայեցակարգում որպես սպառնալիք ներկայացվելու փաստին

15:11 • 15.06.21

Չինաստանն արձագանքել է ՆԱՏՕ-ի հայեցակարգում որպես սպառնալիք ներկայացվելու փաստին, հայտնում է BBC լրատվականը։

«Պաշտպանության և ռազմական ոլորտում արդիականացման մեր ձգտումն արդարացված է, ողջամիտ, բաց և թափանցիկ։ ՆԱՏՕ-ն պետք է ռացիոնալ ձևով մոտենա Չինաստանի զարգացմանը և դադարեցնի Չինաստանի օրինական շահերն ու իրավունքները պատրվակ դարձնել դաշինքի քաղաքականությունը շահարկելու, առճակատում ստեղծելու և աշխարհաքաղաքական մրցակցությունը խթանելու համար», - ասված է Եվրամիությունում Չինաստանի առաքելության տարածած հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի շրջանակում հայտարարել են ռազմավարական հայեցակարգի մշակման մասին, որտեղ առաջին անգամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ներառված է որպես դաշինքի անվտանգության համար հավանական սպառնալիք։

ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը զգուշացրել էր, որ Չինաստանը ռազմական և տեխնոլոգիական առումով «մոտենում է» ՆԱՏՕ-ին։ ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը նախատեսվում է հաստատել 2022 թվականին։

Չինաստանն արձագանքել է ՆԱՏՕ-ի հայեցակարգում որպես սպառնալիք ներկայացվելու փաստին