«Սա հատուկ տեղ է». Իլոն Մասկը վաճառում է ԱՄՆ-ում իր վերջին տունը

14:55 • 15.06.21

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն իր թվիթերյան պաշտոնական էջում հայտնել է, որ որոշել է վաճառել ԱՄՆ-ում իրեն պատկանող տներից վերջինը՝ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածքում գտնվող մեծ տունը:

Այս տունը վաճառելով՝ գործարարը պաշտոնապես կկատարի ավելի քան մեկ տարի առաջ տված իր խոստումը, երբ հայտարարել էր, որ վաճառելու է իր ամբողջ անշարժ գույքը և շարժական գույքի զգալի մասը, փոխանցում է Business Insider-ը:

«Ես որոշել եմ վաճառել իմ վերջին տունը: Անհրաժեշտ է, որ այն գնի մի ինչ-որ մեծ ընտանիք, որը կապրի դրանում: Սա հատուկ տեղ է», - գրել է նա:

Հիշեցնենք՝ Մասկը խոստում էր տվել՝ արձագանքելով իր ահռելի կարողության մասին քննադատությանը: Ինչ վերաբերում է տան վաճառքի մասին հայտարարությանը, ապա այս մասին հաղորդագրությունը հայտնվել էր ProPublica-ի հետաքննության տվյալների հրապարակումից մեկ շաբաթ անց: Դրանցում, մասնավորապես, նշվում էր, որ 25 ամենահարուստ ամերիկացիները, այդ թվում`Իլոն Մասկը, վճարել են զգալիորեն ավելի քիչ եկամտահարկ, քան նախատեսված է:

 

 

«Սա հատուկ տեղ է». Իլոն Մասկը վաճառում է ԱՄՆ-ում իր վերջին տունը