5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ստեփանյանը խորհրդակցություն է անցկացրել ենթակա զորամասերից մեկի կրտսեր հրամկազմի հետ

14:32 • 15.06.21

5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Ստեփանյանը հունիսի 15-ին խորհրդակցություն է անցկացրել ենթակա զորամասերից մեկի կրտսեր հրամկազմի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:

Քննարկվել են հետպատերազմյան իրավիճակում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, միջանձնային փոխհարաբերությունները,  ծառայության հետագա կազմակերպմանն ուղղված քայլերը։ Խորհրդակցության մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ստեփանյանը խորհրդակցություն է անցկացրել ենթակա զորամասերից մեկի կրտսեր հրամկազմի հետ