«Վերջին G7-ը». Չինաստանը «ծաղրել» է «Մեծ յոթնյակ»-ի առաջնորդներին` հրապարակելով բազմանշանակ նկար

10:46 • 15.06.21

Չինաստանը «ծաղրել» է «Մեծ յոթնյակ»-ի (G7) առաջնորդներին` հրապարկելով բազմանշանակ նկար` ստեղծված Լեոնարդո դա Վինչիի աշխարհահռչակ «Վերջին ընթրիքը» կտավի հիման վրա: Օրիգինալ կտավում պատկերված է Հիսուս Քրիստոսը` խաչելությունից առաջ իր 12 առաքյալներով շրջապատված և ընթրիքի սեղանի շուրջ նստած:

Մինչդեռ չինական կողմի հրապարակած նկարում, որը ստացել է «Վերջին G7-ը» անվանումը, տարբեր կենդանիների տեսքով պատկերված են միության անդամ երկրները` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև այս տարի դիտորդի կարգավիճակ ստացած Հնդկաստանը և Ավստրալիան:

Նկարն ի սկզբանե հրապարակվել է Weibo սոցկայքում, այնուհետև այն վերահրապարակել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության «խոսափող» համարվող լրատվամիջոցները, այդ թվում` The Global Times-ը: Հատկանշական է, որ սեղանին դրված են տրցակներով դոլարներ, ինչպես նաև տորթ` Չինաստանի քարտեզի տարածքով: «Սրա միջոցով մենք կարող ենք կառավարել աշխարհը» գրված է նկարի վերևում:

Նկարում ԱՄՆ-ն պատկերված է արծվի, Մեծ Բրիտանիան` առյուծի, Ավստրալիան` կենգուրուի, Ֆրանսիան` աքաղաղի, Հնդկաստանը` փղի, Կանդան` կուղբի, Իտալիան` գայլի, Ճապոնիան` շան, իսկ Գերմանիան` բազեի կերպարներով:

Աղբյուրը նկատում է, որ ծաղրանկարը հրապարակվել է G7-ի` մի շարք հարցերով Չինաստանին քննադատող համատեղ հայտարարության ֆոնին: Համատեղ հայտարարությունը խիստ քննադատում է Չինաստանին և կոչ անում ավտորիտար ռեժիմին ավելի թափանցիկ լինել կորոնավիրուսային համավարակի ծագման հարցում ՝ միևնույն ժամանակ քննադատելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկրի արձանագրած ցուցանիշները:

The Last G7: A cartoon parody of Leonardo da Vinci's Last Supper featured in an article by the Communist Party mouthpiece, The Global Times, depicts the US, UK, Italy, Canada, Japan, Germany, France, India and Australia as various animals

Օրիգինալ կտավը

The Last Supper: The Greatest Masterpiece of the Renaissance


 
 

 

«Վերջին G7-ը». Չինաստանը «ծաղրել» է «Մեծ յոթնյակ»-ի առաջնորդներին` հրապարակելով բազմանշանակ նկար