Ավելի քան 800 նյույորքցիների ներարկել են ժամկետանց հակակարոնավիրուսային պատվաստանյութ

10:14 • 15.06.21

Նյու Յորքում մի քանի հարյուր բնակչի ներարկել են Pfizer և BioNTech ընկերությունների մշակած ժամկետանց հակակորոնավիրուսային պատվաստանյութ, գրում է The New York Post-ը:

Նշվում է՝ 899 հիվանդ նամակ է ստացել Թայմս սքուերում գտնվող պատվաստանյութային կենտրոնի օպերատոր Դեյվիդ Սավիցկիից: Նրա խոսքով՝ պատվաստումներից հետո պարզվել է, որ դեղը պահվել է սառցարանում ավելի երկար, քան դրա թույլատրված ժամկետն է:

Մասնագետը հավաստիացրել է, որ միջադեպը չպետք է հանգեցնի մարդու առողջության համար բացասական հետևանքների: Սավիցկին նաև խորհուրդ է տվել, որ Նյու Յորքի այն բնակիչները, որոնց ժամկետանց դեղամիջոց է ներարկվել, կրկին պատվաստվեն:

 

 

 

Ավելի քան 800 նյույորքցիների ներարկել են ժամկետանց հակակարոնավիրուսային պատվաստանյութ