Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ 33-ամյա վարորդը «Volkswagen Golf» ավտոմեքենայով բախվել գազատար խողովակին և կողաշրջվել․ կա զոհ․ Shamshyan.com

11:44 • 16.06.21

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 00։45-ի սահմաններում Բերդավան բնակավայրի վարչական տարածքում՝ Մ-16 ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Չիչակյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և  կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Չիչակյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր Բալաբեկ Փարսադանյանը, ում տարիքն ու բնակության վայրը պարզվում է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի։ 

Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ 33-ամյա վարորդը «Volkswagen Golf» ավտոմեքենայով բախվել գազատար խողովակին և կողաշրջվել․ կա զոհ․ Shamshyan.com