Պերուի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել ձախ արմատական «Ազատ Պերու» կուսակցությունը ներկայացնող Պեդրո Կաստիլիոն

02:06 • 16.06.21

Պերուի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել ձախ արմատական «Ազատ Պերու» կուսակցությունը ներկայացնող Պեդրո Կաստիլիոն, հաղորդում է ТАСС-ը:

Ըստ ձայների հաշվարկի արդյունքների՝ Կաստիլիոն ստացել է ձայների 50,125%-ը, իսկ նրա մրցակիցը՝ Կեիկո Ֆուհիմորին, որն ավելի շատ ձայն էր ստացել առաջին փուլում, հավաքել է քվեների 49,875%-ը՝ 44 000 ձայնով պակաս:

Ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր հունիսի 6-ին: Այդ ժամանակ Պերուի նախկին նախագահի դուստրը՝ աջակողմյան «Ժողովրդական ուժ» կուսակցությունը ներկայացնող Կեյկո Ֆուխիմորին, 52,9 տոկոս ձայնով առաջատարն էր, իսկ Կաստիլյոն հավաքել էր ձայների 47,1 տոկոսը։

Պերուի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել ձախ արմատական «Ազատ Պերու» կուսակցությունը ներկայացնող Պեդրո Կաստիլիոն