Ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, որ մարզպետարաններից հրահանգել են մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին Նիկոլի հավաքին ապահովել անձնակազմի ներկայությունը․ Սամվել Սողոմոնյան

15:45 • 16.06.21

Բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պետական հիվանդանոցների տնօրեններին.  Հարգելի գործընկերներ, այսօր ստացել եմ բազմաթիվ ահազանգեր և շատ հավաստի ինֆորմացիա, որ բոլոր մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին մարզպետարաններից զանգել են և աշխատանքից ազատելու սպառնալիքով հրահանգել վաղվա նիկոլի հավաքին ապահովել բուժանձնակազմի ներկայությունը: Ձեզ նույնիսկ ասել են, թե հրապարակին հարակից որ տարածքը որ մարզին է հատկացված:

Ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ, հուսով եմ դուք էլ ինձ չեք մոռացել: Հորդորում եմ , որ վաղը բուժանձնակազմին որևէ պարագայում Երևան չտեղափոխեք: Այդ մարդիկ իրենց մարզերում կարևոր գործ են անում՝ մարդ են բուժում, և նրանց կարիքը կարող է ցանկացած պահի առաջանալ: Եթե մտավախություն ունեք , որ Ձեզ այս առաջիկա 4 օրվա մեջ աշխատանքից կհեռացնեն, ապա գնացեք, Ձեր ներկան ստացեք ու հեռացեք հավաքի վայրից, բայց բուժաշխատողներին պարտադրաբար Երևան մի հասցրեք:

 Վաղը ունենալու եմ հստակ ինֆորմացիա, թե որ տնօրենը չլսեց մեր հորդորները:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՆՔ, պիտի ԿՐԵՆՔ և  միասին կառուցենք ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»:

 

Ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, որ մարզպետարաններից հրահանգել են մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին Նիկոլի հավաքին ապահովել անձնակազմի ներկայությունը․ Սամվել Սողոմոնյան