Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Չինաստանի հյուսիսարևմտյան Չինհայ նահանգում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Russian.china.org-ը՝ հղում տալով Չինաստանի սեյսմոլոգիական ցանցերի կենտրոնին։
Երկրաշարժը տեղի է ունեցել Ցինհայ նահանգի Հայսի-Մոնղոլատիբեթյան ինքնավար շրջանի Մանյա քաղաքում։
Վարչության տվյալների համաձայն՝ հիպոկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։










