Կոլումբիայի ռազմաբազայում պաշտոնյաներ ներկայացած անհայտ անձինք պայթեցրել են 2 մեքենա, վիրավորվել է 36 մարդ (լուսանկարներ)

11:21 • 16.06.21

Կոլումբիայի Կուկուտա քաղաքում գտնվող ռազմաբազայում անհայտ անձինք 2 մեքենա են պայթեցրել, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 36 մարդ, որոնցից 3-ը գտնվում են ծանր վիճակում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Անհայտ անձինք, որոնք ներկայացել են որպես պաշտոնատար անձինք՝ ռազմաբազայի տարածք մուտք գործելու նպատակով, պայթեցրել են երկու մեքենա, որի հետևանքով վիրավորվել է 36 մարդ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Կոլումբիայի ազգային պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն հարձակման համար մեղադրել է «Ազգային ազատագրական բանակ» խմբավորմանը։

Երկրի նախագահ Իվան Դուկեն որոշել է մեկնել Կուկուտա՝ «հանդիպելու իրավապահ մարմինների ղեկավարության և քաղաքային իշխանությունների հետ»:


Soldiers patrol around a military battalion where a car bomb exploded, according to authorities, in Cucuta, Colombia June 15, 2021. REUTERS/StringerA military helicopter flies over a military battalion where a car bomb exploded, according to authorities, in Cucuta, Colombia June 15, 2021. REUTERS/StringerColombia's Defense Minister Diego Molano is seen in a military battalion where a car bomb exploded, according to authorities, before a press conference, in Cucuta, Colombia June 15, 2021. REUTERS/StringerA view of the destroyed facilities of a military base, which according to authorities was due to a car bomb explosion, is seen in Cucuta, Colombia June 15, 2021. REUTERS/Stringer NO RESALES. NO ARCHIVESThe remains of a car bomb that exploded inside a military base are seen in Cucuta, Colombia June 15, 2021. REUTERS/Stringer NO RESALES. NO ARCHIVES

Կոլումբիայի ռազմաբազայում պաշտոնյաներ ներկայացած անհայտ անձինք պայթեցրել են 2 մեքենա, վիրավորվել է 36 մարդ (լուսանկարներ)