ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսի վերաբերյալ թվային հավաստագրերի մասին
ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսի վերաբերյալ թվային հավաստագրերի մասին, հայտնում է Greek City Times թերթը և հավելում, որ փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են եղել ԵՄ 3 կառույցների՝ Եվրոպական խորհրդարանի, ԵՄ խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները։
«Կորոնավիրուսի վերաբերյալ ԵՄ թվային հավաստագիրը Եվրոպայի դիրքորոշման խորհրդանիշն է։ Եվրոպայի, որը փորձության ենթարկվելիս չի հապաղում, որը միավորվում և բարգավաճում է, երբ բախվում է մարտահրավերների։ Մեր Միությունը կրկին ցույց տվեց, որ երբ միասին ենք աշխատում՝ աշխատում ենք լավագույնս։ Հավաստագրի վերաբերյալ կանոնները համաձայնեցվել են ռեկորդային 62 օրվա ընթացքում», - ասվում է տարածված հայտարարության մեջ։
Այստեղ նշվում է, որ Եվրոպան, որին բոլորը ձգտում են և ուզում են վերադարձնել, առանց խոչընդոտների Եվրոպան է։
Հավաստագիր ունեցող անձինք ԵՄ տարածքում կարող են անվտանգ և ազատ տեղաշարժվել՝ առանց կարանտինային սահմանափակումների։










