Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ոստիկանական ուժերի հետ տեղի ունեցած բախումների ժամանակ առնվազն 87 պաղեստինցի է տուժել

03:58 • 16.06.21

Հորդանան գետի արևմտյան ափին, ինչպես նաև՝ Գազայի հատվածում Իսրայելի ոստիկանական ուժերի հետ տեղի ունեցած բախումների ժամանակ առնվազն 87 պաղեստինցի է տուժել, հաղորդում է ТАСС-ը:

Մասնավորապես, 50 արաբ վնասվածքներ է ստացել Երուսաղեմում և նրա արվարձաններում, 33-ը՝ Արևմտյան ափում՝ Ռամալլա և Նաբլուս բնակավայրերում, ևս 4-ը՝ Գազայի հատվածում:

Ժամեր առաջ Երուսաղեմի Հին քաղաքում հրեա ակտիվիստները ազգային դրոշներով երթ են իրականացրել, որից հետո Իսրայելի բանակը «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգերը մարտական պատրաստության աստիճանի է բերել ողջ երկրում և լրացուցիչ ստորաբաժանումներ ուղարկել Հորդանան գետի Արևմտյան ափ՝ տեղում կարգ ու կանոն պահպանելու վերաբերյալ:

Ավելի վաղ պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ը համընդհանուր մոբիլիզացիա էր հայտարարել Գազայի հատվածում՝ Երուսաղեմում կայանալիք հրեական շքերթը կանխելու նպատակով:

Մայիսի 21-ից Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների միջև հրադադար էր հաստատվել:

 

 

Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ոստիկանական ուժերի հետ տեղի ունեցած բախումների ժամանակ առնվազն 87 պաղեստինցի է տուժել