Մենք այլ ուժերից ևս ստացել ենք անվտանգության ապահովման դիմումներ. իրականացվել է և՛ ուղեկցումը, և՛ անվտանգությունը. Արա Ֆիդանյանը՝ պատգամավորի թեկնածուներին ոստիկանների կողմից ուղեկցելու մասին
Ոստիկանությունը կատարում է իր ծառայությունը, աշխատանքը և յուրաքանչյուր դեպքով նախնական գնահատում է իրականացվում հասարակական անվտանգության ապահովման հետ կապված, որից հետ ապահովվում է ծառայությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ խոսելով ընտրություններին ընդառաջ քարոզարշավի ընթացքում պատգամավորի թեկնածուներից մեկին ոստիկանների ուղեկցությամբ մի վայրից մյուսը տանելու հարցի մասին:
«Մենք այլ ուժերից ևս ստացել ենք անվտանգության ապահովման դիմումներ և պատշաճ կերպով իրականացվել է և՛ ուղեկցումը, և՛ անվտանգությունը: Հարցը այստեղ տասից ավելի մեքենաները չէ, արդեն նշեցի, որ իրականացնում ենք գնահատում և եթե առկա են հասարակության անվտանգության հետ կապված որոշակի խնդիրներ, ապա համապատասխան ուժերով իրականացվում է ծառայությունը»,-ասաց նա:










