Մենք «չագուչով» աջ-ձախ չենք անում, մեր բռունցքն է պինդ, իսկ մուրճը պետք է օգտագործվի շինարարության մեջ, գալիս ենք հանգստություն բերելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

17:33 • 16.06.21

 

Մենք մեր շփումները հիմնական ակտիվի հետ սկսել ենք մինչև քարոզարշավի սկիզբը՝ մոտ երկու շաբաթ առաջ, և ես անձամբ շփվել եմ նրանց հետ և պետք է ասեմ, որ օրեցօր մենք նկատում ենք մարդկանց տրամադրության փոփոխություն և ինձ համար շեշտակի տարբերություն կա: Այս մասին այսօր Ամասիայում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Քարոզարշավի ավարտին մնացել է մի քանի օր արդեն պարզ է, որ ով  և ինչ ապուշություն կարող է ասել, արդեն ասել է, գուցե մտքերը կրկնվել են, քանի որ չի կարելի ամեն օր նոր ապուշություններ հորինել: Մեր մեր ժողովրդի մոտ ապագայի նկատմամբ շեշտակի տրամադրության փոփոխություն կա, ակնկալիքները արդեն այլ են և մենք հիմա ապրում ենք ճակատագրական պահ, մենք երբեք չէինք գնում ընտրությունների պատերազմում պարտված իրավիճակում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
https://www.tert.am/am/news/2021/06/16/nikol-pashinyan/3643461

«Մենք «չագուչով» աջ-ձախ չենք անում, մեր բռունցքն է պինդ, իսկ մուրճը պետք է օգտագործվի միայն շինարարության մեջ, մենք գալիս ենք հանգստություն բերելու համար, համերաշխություն բերելու համար: Գոռգոռալը, լաչառություն անելը թուլության նշան է»,- նշեց նա:

Քոչարյանը նաև ընդգծեց, որ այսօր Հայաստանում ներդրումները զրոյացած են, քանի որ ոչ մեկ ցանկություն չունի ներդրումներ անել:

«Ոչ մեկ չի ուզում ներդրումներ անել մի երկրում, որտեղ կառավարությունը անկանխատեսելի է և տարբեր ամիսների կարող է տարբեր որոշումներ կայացնել և սա հումորով չեմ ասում, սա իրականություն է: Պետք է  իրավիճակը շտկենք և ցույց տանք, որ մենք կանխատեսելի ենք»- նշեց Քոչարյանը:

 

 

Մենք «չագուչով» աջ-ձախ չենք անում, մեր բռունցքն է պինդ, իսկ մուրճը պետք է օգտագործվի շինարարության մեջ, գալիս ենք հանգստություն բերելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)