Սյունիքի մի քանի ապաշնորհ պաշտոնյաների խորհուրդ եմ տալիս պառկել ասֆալտի՝ իմ նշած հատվածներին, «սելֆի» անել և հրապարակել «Ֆեյսբուքում». Նիկոլ Փաշինյան

12:09 • 16.06.21

Ոմանք փորձում էին ի ցույց դնել, թե Սյունիքը և սյունեցին հակադրված է մնացած Հայաստանին, և երեկ այդ պրոպագանդիստական սուտը ուղղակի ջարդուփշուր եղավ և ընտրությունների ժամանակ նույնպես ջարդուփշուր է լինելու: Այս մասին այսօր Սյունիքի մարզի Գորայք համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: 

«Եթե դուք ուշադիր հետևեք, թե ինչ է տեղի ունենում մեդիադաշտում, ապա տեղի է ունենում հետևյալը․ ահավոր մեծ վայնասուն է, և փորձ են անում բոլոր հնարավոր ձևերով վերականգնել իրենց նախկին քարոզչական թեզերը, բայց դա նրանց չի հաջողվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ երեկ ներողություն է խնդրել Սյունիքի մարզի բնակիչներից գործած սխալների համար, նրանց մի խոստում է տվել իր ելույթում․ Մեղրիի, Քաջարանի, Գորիսի, Սիսիանի բնակիչներին խոստացել է, որ որոշ ապաշնորհ պաշտոնյաներին նրանք տեսնելու են ասֆալտի վրա պառկած:

«Որպես բարի կամքի արտահայտում՝ ես կարամ ասեմ, որ այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս ինքնակամ առաջիկա օրերին պառկել ասֆալտի՝ իմ նշված հատվածներում, «սելֆի» անել և այդ նկարները դնել իրենց ֆեյսբուքյան էջում, որպեսզի ազգային համաձայնության մթնոլորտում այդ խնդիրը լուծենք»,- նշեց նա:


 

Սյունիքի մի քանի ապաշնորհ պաշտոնյաների խորհուրդ եմ տալիս պառկել ասֆալտի՝ իմ նշած հատվածներին, «սելֆի» անել և հրապարակել «Ֆեյսբուքում». Նիկոլ Փաշինյան