Խաղաղապահներն ապահովում են Մարտունիի շրջանի ջրագծի վերականգնողական աշխատանքների անվտանգությունը. ՌԴ ՊՆ

15:00 • 16.06.21

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի վերահսկման և Արցախում կողմերի սահմանազատման գծի մերձակայքում բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Մարտունիի շրջանում անվտանգության ապահովման նպատակով ռուսաստանյան խաղաղապահներն իրականացնում են վերականգնողական աշխատանքներ՝ երկու բնակավայր ջրով ապահովելու համար ջրատար մայրուղի կառուցելու ուղղությամբ:

Անմիջապես վերականգնողական աշխատանքների վայրում սակրավորները զննում են իրականացրել հարակից տարածքում, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:

20 կմ խողովակաշարը փոխելուց հետո Արցախի Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի ավելի քան 2500 բնակիչ կապահովվի խմելու ջրով:

Խաղաղապահներն ապահովում են Մարտունիի շրջանի ջրագծի վերականգնողական աշխատանքների անվտանգությունը. ՌԴ ՊՆ