Ավստրալիայում միլիոնավոր սարդեր սարդոստայնային շղարշով են պարուրել ծառերն ու թփերը (լուսանկարներ)

10:47 • 16.06.21

Ավստրալիայի մի շարք փոքր քաղաքներում, որտեղ վերջերս հեղեղներ են եղել, հայտնվել են զանգվածային սարդոստայններ, որոնք թափանցիկ քողով են ծածկել ծառերն ու թփերը:

Ինչպես նշում է BBC-ն, Վիկտորիա նահանգի Ջիփսլենդ շրջանի բնակիչները պատմել են, որ սարդոստայնից ստեղծված շղարշները հայտնվել են օրեր շարունակ տևած տեղատարափ անձրևներից հետո: Ընդ որում, հատվածներից մեկում սարդոստայնը ծածկել է ճանապարհի երկայնքով ավելի քան մեկ կիլոմետրանոց հատված:

Փորձագետները բացատրել են, որ այս շղարշները ստեղծվում են այն ժամանակ, երբ սարդերը մետաքսե թելեր են դուրս նետում, որպեսզի ավելի բարձր տեղեր կարողանան բարձրանալ: Նշվում է, որ Ջիփսլենդում նման զանգվածային սարդոստայններ հյուսելու համար պահանջվել են միլիոնավոր սարդեր:

Տեղի պաշտոնյաներից մեկը` Քորելին Քրոսլին,  պատմել է, որ երբ գնացել է հեղեղների պատճառած վնասը գնահատելու, ապշել է` տեսնելով բնական ֆենոմենը: Նրա խոսքով` նախկինում էլ է տեսել նման բան, սակայն ոչ այս մասշտաբի:

«Դա սարսափելի չէր, գեղեցիկ էր: Ամեն ինչ պարզապես պարուրված էր այս գեղեցիկ շղարշ-սարդոստայնով, որը տարածվել էր ծառերի և ցանկապատերի վրա: Այդ պահին արևը մայր էր մտնում, և լույսը գեղեցիկ էր պարզապես տեսնելու համար, թե ինչպես է ալիքը անցնում բնապատկերի վրայով», - նշել է կինը:

The webbing blanketing a causeway near a Victorian town affected by the rains
A massive spider web covers a tree
The spider web blanket covering the roadside between the towns of Sale and Longford
Spiders crawling over a spiderweb-covered post
 

Ավստրալիայում միլիոնավոր սարդեր սարդոստայնային շղարշով են պարուրել ծառերն ու թփերը (լուսանկարներ)