Twitter-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել
Twitter-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել, հաղորդում է ТАСС-ը:
Այս մասին են վկայում Downdetector-ի տվյալները, որը հանրահայտ առցանց ռեսուրսների աշխատանքի սպասարկումն է ապահովում:
Մասնավորապես, խնդիրներ են ի հայտ եկել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օգտատերերի մոտ, որոնք դժգոհություններ են հայտնել iPhone-ի և iPad-ի բջջային հավելվածների, ինչպես նաև՝ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների աշխատանքի վերաբերյալ:










