Քարոզչական նյութերի օգտագործման կարգի խախտում Հանրապետության հրապարակում․ Ընտրությունների վերահսկման կոմիտե

12:08 • 17.06.21

Ընտրությունների վերահսկման կոմիտեն Հանրապետության հրապարակից լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Օրենքը թույլ է տալիս նմանաբնույթ քարոզչական նյութեր օգտագործել՝ բացառապես քարոզչական միջոցառման ժամանակ, այլ ոչ թե դրանից 8-10 ժամ առաջ։ Պահանջում ենք վերացնել խախտումը»։