Խոշոր վթար Երևանում․ BMW-ն տապալել է գովազդային վահանակն ու բախվել ծաղկի սրահին․shamshyan.com

10:47 • 17.06.21

Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Էրիկ  Գասպարյանը իր վարած BMW 525 մակնիշի  ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետև կոտրել մայթին տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծաղկի սրահի դռանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը  եղել է Porsche Cayenne մակնիշի  ավտոմեքենայի վարորդի կողմից  Գասպարյանի համար վթարային իրավիճակ  ստեղծելը:  Porsche Cayenne-ի  վարորդն էլ դեպքի վայրից հեռացել է: BMW-ի  վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է։

Խոշոր վթար Երևանում․ BMW-ն տապալել է գովազդային վահանակն ու բախվել ծաղկի սրահին․shamshyan.com