«Դրան պետք է վերջ դնել»․ Թրամփը դեմ է երեխաների հակակորոնավիրուսային պատվաստմանը

15:35 • 17.06.21

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հանդես է եկել դպրոցական տարիքի երեխաներին պատվաստելու դեմ․ Թրամփի պնդմամբ՝ «երեխաներին պետք չէ պատվաստել կորոնավիրուսի դեմ, քանի որ նրանք չունեն դրա կարիքը», գրում է Politico-ն։

Սպիտակ տան նախկին ղեկավարը նման կարծիք է հնչեցրել Pfizer/BioNTech ամերիկա-գերմանական ընկերության՝ 12-15 տարեկան երեխաների շրջանում պատվաստումներ սկսելու որոշման կապակցությամբ։

«Ճիշտ է՝ բախտավոր ենք, որ պատվաստանյութ ունենք, բայց երեխաների պատվաստման պրակտիկային պետք է վերջ դրվի»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ երեխաների մեծ տոկոսը կորոնավիրուսով վարակվելուց հետո «լուրջ խնդիրներ չի ունեցել»։

«Դրան պետք է վերջ դնել»․ Թրամփը դեմ է երեխաների հակակորոնավիրուսային պատվաստմանը