ԱՄՆ-ում նոր պետական տոն է հայտնվել՝ նվիրված ստրկության ավարտին

13:31 • 17.06.21

Ամերիկացի կոնգրեսականները հաստատել են ԱՄՆ-ում նոր պետական տոնը, որը նշանավորում է ստրկության ավարտը։ Այն կնշվի հունիսի 19-ին՝ 1856 թվականի իրադարձությունների տարելիցի օրը, երբ քաղաքացիական պատերազմից հետո ազատ արձակվեցին վերջին ստրուկները, հաղորդում է ABC News-ը։

Նշվում է, որ Juneteenth կոչվող նոր տոնի մասին օրենքն այժմ պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը:

«Այս օրը ազատություն է խորհրդանշում»,- իր ելույթում հայտնել է ԱՄՆ-ում սևամորթ համայնքի պաշտպան, կոնգրեսական Շեյլա Ջեքսոն Լին։

Նշենք, որ Ներկայացուցիչների պալատում օրենքն ընդունվել էր 415 կողմ և 14 դեմ ձայների համամասնությամբ, իսկ նախօրեին Սենատի կողմից այն միաձայն հավանության է արժանացել։

Juneteenth-ը, որը ԱՄՆ-ում նաև հայտնի է որպես Ազատության օր, նշանավորում է 1865 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցած իրադարձությունները, երբ դաշնային զորքերը ժամանեցին Տեխաս նահանգի Գալվեստոն քաղաք և ազատ արձակեցին 1861-1865 թվականներին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո դեռևս ստրկության մեջ գտնվող վերջին աֆրոամերիկացիներին։