Բալթիմորում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, հինգը վիրավորվել են

04:45 • 17.06.21

Չորեքշաբթի ամերիկյան Բալթիմոր քաղաքում (Խմբ.՝ Մերիլենդ նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով Baltimore Sun-ին:

Նշվում է, որ տուժածներից երկուսը հոսպիտալացվել են շտապօգնության մեքենայով, նրանցից մեկը հետագայում մահացել է հիվանդանոցում: Եվս չորս վիրավոր ինքնուրույն են ժամանել բուժհաստատություն:

Նշվում է, որ բոլոր տուժածներն ու մահացածը տղամարդիկ են, նրանց մեջ կա 16-ամյա դեռահաս:

Ըստ ոստիկանության, բոլոր զոհերը միասին են եղել, երբ նրանց են մոտեցել երկու-երեք անհայտ անձինք և կրակ բացել: Հետո վերջիններս մեքենայով անհետացել են: 

Բալթիմորում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, հինգը վիրավորվել են