Աշխարհի ամենահարուստ մարդու ընկերությունը 300 մլն դոլար կծախսի ԱՄՆ-ում մինչև 3000 տուն կառուցելու համար
Աշխարհի ամենամեծ մանրածախ առցանց խանութը՝ Amazon ընկերությունը, ընդհանուր առմամբ, 300 միլիոն դոլար է հատկացրել ԱՄՆ-ում մինչև 3 հազար նոր մատչելի բնակատեղիների (տների և բնակարանների) շինարարությունն արագացնելու համար, գրում է Forbes.com-ը:
Նշվում է՝ Սիեթլում տեղակայված ընկերությունը համաձայնության է եկել Վաշինգտոն նահանգի Sound Transit տարածաշրջանային տրանսպորտային ծառայության հետ 100 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրման շուրջ, Վաշինգտոն նահանգի Փյուջեթ Սաունդ ծոցի հատվածում շինարարության արագացման համար:
Եվս 125 միլիոն ԱՄՆ դոլար Amazon-ը հատկացրել է Վաշինգտոնում 1000 բնակելի միավորի կառուցման համար: Բացի այդ, 75 միլիոն դոլար է հատկացվել Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում բանուկ տրանսպորտային միջանցքների մոտակայքում 800 բնակելի միավոր կառուցելու համար:
Նշենք, որ Amazon ընկերությունը պատկանում է աշխարհի ամենահարուստ մարդուն` Ջեֆ Բեզոսին:










